Համապարփակ օրթոպեդիկ խնամք. USC օրթոպեդիկ վիրաբուժություն

USC օրթոպեդիկ վիրաբուժությունն առաջարկում է Միացյալ Նահանգներում առավել համապարփակ ծրագրերից մեկը: Մեր բազմամասնագիտական մոտեցումը ներառում է ֆիզիկական և զբաղվածության թերապեվտներ և ցավի վերահսկման մասնագետներ, ովքեր միասին աշխատում են, որպեսզի օգնեն ձեզ բուժվել՝ ազատելով ձեզ ցավից: Հիմնականում մենք սկսում ենք չափավոր մոտեցմամբ, որը ներառում է ֆիզիկական թերապիա կամ դեղամիջոցներ: Վիրահատության անհրաժեշտության դեպքում մենք առաջարկում ենք նվազագույն միջամտությամբ վիրահատությունների լայն շարք, որոնք կօգնեն ձեզ ավելի քիչ կողմնակի ազդեցություններով ավելի արագ վերականգնվել:

Կարդալ ավելին »


Մեր ամբողջ թիմն աշխատում է միասին ձեր հիվանդությունը բուժելու և բուժման համար առավել հարմար տարբերակն ընտրելիս տեղեկացված որոշում կայացնելու հարցում: Մեր ճանաչված օրթոպեդիկ վիրաբույժները համագործակցում են նեյրովիրաբուժության, անոթային վիրաբուժության, վարակիչ հիվանդությունների և պլաստիկ վիրաբուժության մասնագետների հետ, որպեսզի ճիշտ բուժում նշանակեն ձեզ:

Մեր բժիշկներից շատերը ակտիվորեն նոր բուժումներ են որոնում, որպեսզի հիվանդներին լրացուցիչ տարբերակներ առաջարկեն: Կոնքոսկրի և ծնկի փոխպատվաստման, ուսի և արմունկի խանգարումների, ողնաշարի խանգարմանմեր հետզոտությունների արդյունքում մեր բուժման նոր եղանակ ենք զարգացրել, որը հիվանդներին օգնում է ազատվել ցավից և վերականգնել շարժունակությունը:


8 առավել մասնագիտացված կենտրոնները

USC օրթոպեդիկ վիրաբուժությունն ունի ութ մասնագիտացված կենտրոն: Մեր բժիշկները համագործակցում են տարբեր մասնագիտացումների և ծրագրերի շրջանակներում յուրաքանչյուր հիվանդի բուժման և վերականգնման լավագույն եղանակը որոշելու համար:

Ոտնաթաթի և կոճի կենտրոն

Մեր մասնագետները բուժում են ոտնաթաթի և կոճի պարզ և բարդ հիվանդություններ, սկսած ոսկրակոշտուկներից մինչև կոճի պրոթեզավորում և ոտնաթաթի բարդ վերակառուցում: ՀԻմնականում մենք սկսում ենք ֆիզիկական թերապիայից, կոշիկի հարմարեցումից և դեղամիջոցներից, բայց նաև առաջարկում ենք նվազագույն միջամտությամբ նորարարական գործընթացներ:

Ձեռքի կենտրոն

Մենք բուժում ենք ձեռքի, դաստակի, արմունկի և ուսի խանգարումներ և վնասվածքներ՝ ներառյալ դաստակային թունելը, կոտրվածքները, ձգանային մատը, արթրիտը և ուսային հյուսվածքների բարդ վնասվածքները: Վերակառուցողական միկրովիրաբուժության մեր առաջատար մասնագետները կիրառում են մանրադիտակներ և բարակ թելեր, որպեսզի փոխպատվաստեն մի շարք նյարդեր, մկաններ և արյունատար անոթներ՝ վերականգնելով արյան մատակարարումը և շոշափման զգայարանը:

Հոդերի պահպանման և փոխարինման կենտրոն

Մեր մասնագիտացված թիմը պահպանում և փոխարինում է ծնկներն ու կոնքոսկրերը՝ սերտորեն աշխատելով թերապեվտների հետ, որպեսզի հիվանդներին օգնեն վերականգնել շարժունակությունը: Մենք նաև կարող ենք խթանել նոր աճառի աճը, որը կպակասեցնի ցավը, կբարելավի գործառույթն ու կհետաձգի կամ կկանխի արթրիտի առաջացու

Հենաշարժական ուռուցքաբանության կենտրոն

Մեր օրթոպեդիկ ուռուցքաբանները առաջարկում են համապարփակ խնամք հազվադեպ և բարդ հենաշարժական ուռուցքների բուժման համար, որոնք առաջանում են մկաններում, ոսկորներում և նյարդերի մեջ: Հիմնականում մենք կիրառում ենք քիմիաթերապիայի, ճառագայթման և վիրահատության համադրումը: Մեր կենտրոնը առաջիններից էր առաջարկել կրիոաբլացիա, որը սառեցնում է քաղցկեղածին բջիջները դրանք ոչնչոցնելու նպատակով:

Կատարողական արվեստի բժշկության կենտրոն

Մենք հոգ ենք տանում երաժիշտների, պարողների, թատերական գործիչների, աճպարարների և այլ արվեստագետների մասին, ովքեր հնարավորինս շուտ պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ երաժիշտների և պրոֆեսիոնալ պարողների հետ աշխատանքի շնորհիվ մեր թիմը զարգացրել է մասնագիտացված մոտեցում պրոֆեսիոնալներին ապաքինվել օգնելու, նրանց կոփելու և իրենց աշխատանքին վերադարձնելու համար:

Ողնաշարային կենտրոն

Ողնաշարային վիրաբույժների մեր մասնագիտացած թիմը՝ ներառյալ օրթոպեդիկ վիրաբույժները, առաջարկում են մի շարք ողնաշարային վիրահատություններ: Մեր համապարփակ, կոորդինացված խնամքի մոտեցումը ներառում է մանրակրկիտ դիագնոստիկ զննում, ցավի վերահսկում, ֆիզիկական թերապիա, զբաղվածության թերապիա և նվազագույն միջամտությամբ և ավանդական վիրահատությունների բազմազան տեսականի:

Սպորտի բժշկության կենտրոն

Սպորտի բժշկության մեր փորձագետները մասնագիտացած են սպորտի հետ կապված և ուսի, ծնկի, կոնքոսկրի, արմունկի և պարանոցի վրա ազդող ժամանցային վնասվածքների, բուժման մեջ: Մենք զարգացրել ենք հատուկ սպորտի արձանագրություններ և սերտորեն աշխատում ենք թերապեվտների հետ, որպեսզի թեթևացնենք ցավը, բուժենք վնասվածքները և վերամարզեցնենք վնասված մկանները: Այս մոտեցման շնորհիվ հիվանդները վերադառնում են իրենց սպորտին առանց սահմանափակումենրի՝ կանխելով հետագա վնասվածքները:

Վնասվածքաբանության և կոտրվածքների խնամքի կենտրոն

Մենք շատ փորձառու ենք մարմնի տարբեր մասերի կոտրվածքների բուժման ոլորտում՝ ներառյալ ազդրերը, վերին վերջույթները (ուս, արմունկ, դաստակ, ձեռք և թև), ստորին վերջույթները (կոնք, ուս, ոտնաթաթ, կոճ և կրունկ) և ողնաշարը: Մեր թիմը համագործակցում է առաջատար միկրոանոթային վիրաբույժների հետ վերակառուցողական գործընթացների համար, և կոորդինացնում է վերականգնողական պրոցեսը թերապեվտների հետ

Լոս Անջելեսի շրջանի տեղամասերը

Եթե ճանապարհորդում եք Միացյալ Նահանգներից դուրս, USC միջազգային առողջության անձնակազմը կարող է ձեզ և ձեր ընտանիքին աջակցել ճանապարհորդության և կացարանի, հիվանդների պաշտպանության հարցերում և օգնել առողջական խնամքի գործընթացի ուղղորդման մեջ: Իմանալ ավելին USC International Health-ի մասին:

Contact us at (800) USC-CARE (800-872-2273)